Գյումրիի «Շիրակ» ակումբը հայտնել է իր դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն: Ակումբը պահանջել է նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«ՀՖՖ-ի փոփոխությունների առաջարկին պատասխանել էինք առաջինը: Անցել է մեկ ամսից ավելի, սակայն ՀՖՖ մեդիահարթակներով ներկայացվել են Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների պատասխանները, բացի «Շիրակ» ՖԱ պատասխանից: Գուցե զբաղված են եղել ու վրիպել է նրանց տեսադաշտից: Ուստի ևս մեկ անգամ ենք հրապարակում մեր պատասխանն ու հորդորում այն հրապարակել ՀՖՖ մեդիահարթակներում:
ՀՖՖ-ի փոփոխությունների առաջարկին ի պատասխան․
Ասել ենք մինչ այս, պնդում ենք նաև հիմա. ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Հետևաբար միակ բանը, որը պետք է անեն ՀՖՖ գործող ղեկավարները՝ հեռանան ու դա անեն օր առաջ:
Թերևս միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել հայկական ֆուտբոլը առողջացնելու մասին»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։