Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել


Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել
Փետրվար 22 21:54 2025

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է։ Այս մասին  @ArmeniaSputnik-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:

 

«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասաց նա:

 

Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել,-հավելեց ՊՆ խոսնակը: