Ավտոբուսի վարորդն այս պահին հիվանդանոցում է


Ավտոբուսի վարորդն այս պահին հիվանդանոցում է
Փետրվար 21 14:30 2025

Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Երևանի ավտոբուս ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատարյանը մանրամասնում է.

«Երեկ հիացմունքի արժանի մի դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։

Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան, մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։

Ուղևորը, այդ ընթացքում վարորդի հեռախոսով կապի մեջ լինելով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մասնագետների հետ, փակել է մեքենայի դռները, սպասել այնքան, մինչև վարորդին օգնություն ցուցաբերեն, և մեքենան կթողնի անվտանգ։

Այս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»։