Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում հերթական անգամ բռնութուն է կիրառվել շտապօգնության բուժաշխատողի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվել Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնել Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձել է անցնել իր աշխատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվել է բուժակի վրա, կիրառել բռնություն, անգամ օգտագործելով մոխրամանը՝ հարվածել է բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:
Բուժակը տեղափոխվել է հիվանդանոց:
«Դեպքի մասին տեղեկացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Ախուրյանի բաժնի ծառայողները, սակայն բաժնում մինչև այս պահը ոչինչ չեն ձեռնարկել ու հիմա ընկած՝ փորձում են Գյումրու բուժանձնակազմին համոզել, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնվի, քանի որ բուժակի նկատմամբ ոտնձգություն կատարողն Ախուրյանի նախկին ոստիկանապետերից մեկի ազգականն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժակը թե՛ Գյումրիում, թե՛ իր գործընկերների ու իրեն ճանաչողների մոտ հարգված անձնավորություն է, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, ու անգամ պատերազմի օրերին վիրավորում է ստացել, և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել», - գրում է կայքը: