Նորք Մարաշում ձնագնդիով հարվածելու համար անչափահաս երեխայի են դանակահարել


Նորք Մարաշում ձնագնդիով հարվածելու համար անչափահաս երեխայի են դանակահարել
Փետրվար 21 10:14 2025

Երեկ գիշերն արտակարգ վիճակ է եղել Նորք Մարաշում։ Ժամը 23։07-ին սահմաններում Մարաշից Սուրբ Աստվածամայր հիվանդանոց 16 տարեկան անչափահաս երեխա են տեղափոխել՝ դանակահարված։ Հիվանդանոց տեղափոխված երեխան Ս. Ա․-ն է եղել։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ առատ ձյան ժամանակ բակում ձնագնդի են խաղացել ու անչափահասներից մեկը՝ Ս. Ն․-ն, պատահաբար ձնագնդիով հարվածել է Հ. Ս․-ին։ Արդյունքում սկսվել է վեճ, և Հ. Ս․-ն դանակով հարվածել է Ս. Ա․-ին։