Տասնյակ մեքենաներ են բախվել, կան տուժածներ․ Գյումրի– Երևան ճանապարհը փակ է


Տասնյակ մեքենաներ են բախվել, կան տուժածներ․ Գյումրի– Երևան ճանապարհը փակ է
Փետրվար 20 17:06 2025

Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է: 

Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։

Հարգելի´վարորդներ, կրկին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։