Նա բացառիկ երիտասարդ էր. նախօրեին բանակում զոհված զինծառայողի մասին


Նա բացառիկ երիտասարդ էր. նախօրեին բանակում զոհված զինծառայողի մասին
Փետրվար 19 23:39 2025

Նախօրեին բանակում մահացած զինծառայող Սևակ Հովհաննիսյանը Հրազդան քաղաքից էր, քոլեջի շրջնավարտ։ Խորը վշտով և ծանր սրտով հայտնում ենք, որ քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտ Ս. Հովհաննիսյանը տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով անժամանակ հեռացավ կյանքից…

Նա բացառիկ երիտասարդ էր՝ խելացի, նպատակասլաց և աշխատասեր։ Փայլում էր իր մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և դաստիարակությամբ, ինչի համար արժանացել էր դասախոսների ու համակուրսեցիների մեծարանքին։

 

Նրա լուսավոր ժպիտը, ձգտումը դեպի կատարելություն և մարդկային բարձր արժեքները միշտ կմնան մեր հիշողության մեջ։ 

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու դասախոսական կազմին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Կոտայքի տարածաշրջանային պետական  քոլեջ