Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը,դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց


Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը,դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվար 20 23:00 2025

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։