Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին. վարչապետի մամուլի քարտուղար


Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին. վարչապետի մամուլի քարտուղար
Փետրվար 20 21:09 2025

Մեդիայի ուշադրության կենտրոնում վերջին օրերին Գյումրին է՝ բազմապիսի զարգացումներով։ Առաջիկայում ընտրություններն են, և մանր ու միջին տրամաչափի դերակատարները կրկին ջրի երես են դուրս եկել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ակնհայտ է նաև, որ շատ քաղաքական ուժեր, սեփական վարկանիշը կամ ուժերը չափելու նպատակով, համապետական ընտրություններից առաջ հայտ են ներկայացրել Գյումրիում և որպես քաղաքական դեմք առաջադրել այնպիսի ապիկար թեկնածուների, որոնք վաղուց վարկաբեկված, հեղինակազրկված և գյումրեցիներիս կողմից մերժված են։