Չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց ինչո՞ւ է ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիմա հիշում նրա մեղքերը. Ռուբեն Մխիթարյան


Չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց ինչո՞ւ է ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիմա հիշում նրա մեղքերը. Ռուբեն Մխիթարյան
Փետրվար 20 19:47 2025



Ես շատ լավ հիշում եմ, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր կառավարման տարիներին ինչքան բան է սարքել, բայց նաև ինչքան բան չսարքվելու կամ քանդվելու պատճառ է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է հայտարարեց Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը:

«Ես ընդհանրապես չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց մոտս հարց է առաջանում՝ եթե Վարդան Ղուկասյանը կամ իր մերձավոր շրջապատն ինչ-որ մի բանում մեղավոր էին, ինչո՞ւ այդ ամեն ինչն այս ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիշում  է հենց ընտրարշավի մեկնարկից առաջ»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել էր Վարդան Ղուկասյանը եւ նրա թիկնապահը՝  ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու համար: