Խաղաղությո՞ւն, թե՞ հերթական կապիտուլյացիա


Խաղաղությո՞ւն, թե՞ հերթական կապիտուլյացիա
Փետրվար 20 19:31 2025

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ «Մինչ Ադրբեջանի ագրեսիան ավելի է սրվում, Նիկոլը շարունակում է իր պատրանքային քաղաքականությունը։ Դիվանագիտական ու ռազմական սխալները Հայաստանը վերածել են անպաշտպան տարածքի։ Բայց մենք արժանի ենք առաջնորդի, որը կպայքարի, ոչ թե կհանձնվի։

Նիկոլն ասում է՝ «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությո՞ւն, թե՞ հերթական կապիտուլյացիան։ Արդեն քանի՞ «խաղաղության» պայմանավորվածություն խախտեց Ադրբեջանը՝ անընդհատ նոր պահանջներ դեմ տալով։ Եվ քանի՞ անգամ Փաշինյանը գլուխը կախ կատարեց այդ ստորացուցիչ պահանջները։

Կառավարության անգործությունը թշնամուն տալիս է այն, ինչը նա զենքով չի կարող վերցնել։ Նա մեզ տարավ պարտության, հետո՝ նվաստացուցիչ զիջումների։ Հիմա փորձում է ժողովրդին համոզել, որ սա «նորմալ» է։

Մի՞թե կարող էինք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ հնարավոր էր այս ամենը։ Իհարկե, ոչ։ Դրա համար հաղթող նախագահներին չի կարելի մի կողմ թողնել, ու իշխանությունը վստահել դավադիր ու ապաշնորհ մարդու, ով բացի իր կաշվից ու իշխանությունից, ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում»։