Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը


Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
Փետրվար 20 16:57 2025

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահն «ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել», հայտնում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը:

Հայտարարության մեջ նշվում է, որ սա իշխանական հրամանով կատարված գործողություն է` «ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը»:

Բացի այդ, հաղորդվում է, որ մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև:

ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: