Ունենք շարունակական լարված իրավիճակ, բայց դպրոցների փակման անհրաժեշտություն չկա. Նախարարը՝ սուր շնչառական վարակների մասին


Ունենք շարունակական լարված իրավիճակ, բայց դպրոցների փակման անհրաժեշտություն չկա. Նախարարը՝ սուր շնչառական վարակների մասին
Փետրվար 20 14:45 2025

Դեկտեմբերի վերջից ունենք սուր շնչառական վարակի ակտիվացում, ամենաօրյա մոնիտորինգ ենք իրականացնում՝ դիտարկելով տվյալ ժամանակահատվածի համեմատությունը նախորդի հետ, Irakanum.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք շարունակական լարված իրավիճակ, բայց չեմ կարող ասել, թե այս պահին հավելյալ սահմանափակող միջոցառումների ցուցումներ կան։ Հիվանդանոցներում և առաջնային օղակում դիտարկում ենք դիմելիության տենդենցը»,-ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, թե հիվանդանոցներում իրականացվում են մահճակալային ֆոնդի հավելյալ հնավորությունների ստեղծման աշխատանքներ։

«Իսկ դպրոցներում այս պահին չունենք բացակայությունների կամ հիվանդության այնպիսի աստիճան, որ գնանք հեռավար դասպատրաստման կամ դպրոցների փակման»,-ասել է նախարարը