ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը տարածել է հստակեցում «Հրապարակ» օրաթերթի՝ «Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից և միացել հորը» վերնագրով հոդվածի վերաբերյալ, որտեղ ասված է.
«Այսօր «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած «Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից և միացել հորը» վերնագրով հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, ՀՅԴ շարքերից դուրս է եկել դեռևս 2020 թվականին, այնուհետև անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Տպավորությունը, թե Իվան Աղազարյանը մինչ օրս եղել է ՀՅԴ անդամ, չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում ենք հոդվածը տարածած բոլոր լրատվամիջոցներին համապատասխան ուղղում կատարել վերնագրում»։