«Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք... Նախ՝ հետ չեմ քաշելու»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնելու իր օրենքի նախագիծը։
Նա ասաց, թե այն ժողովրդի շահից է բխում և պայքարելու է մինչև օրենքն ընդունվի։
«Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք... Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ինչմպես ուզում եք, ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»,-ասաց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ կառավարությունը թերանում է այդ մասով։
նա հայտնեց, որ եթե ՔՊ-ականները դեմ քվեարկեն, ապա ստացվում է, որ այդ ընկերությունների շահերն են պաշտպանում։
ՔՊ-ականն ասաց, թե կոմիտեի նիստում կառավարությունը կողմ է եղել, իսկ այն, որ էկոնոմիկայի նախարարությունից եզրակացություն չի ներկայացրել, ոչինչ չի նշանակում։
«Կառավարության նիստի ձայնագրությունները կա, կհանեմ կուղարկեմ»,- էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Պողոսյանին դիմեց Սարգսյանը, քանի որ նա մինչ այդ հայտարարել էր, թե նախարարությունում դեռ չեն հասցրել եզրակացություն տալ նախագծին։
Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեց և հարցն ընդգրկեց ԱԺ օրակարգ։