«Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են Տիրան Խաչատրյանին ձերբակալել». Կարեն Ջալավյան (տեսանյութ)


«Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են Տիրան Խաչատրյանին ձերբակալել». Կարեն Ջալավյան (տեսանյութ)
Հունվար 5 21:39 2025

Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանը` Քյոխը, «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ հարցին: «Չգիտեմ, թե նրան մեղսագրվողը պատերազմական որ դրվագին է վերաբերում, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենանվեր քաջորդի է եղել` Առաջին պատերազմում, 2016-ին, 2020-ին: Ես իրեն ճանաչում եմ` որպես հավատացյալ, քաջ մարտիկ: ...Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են նրան ձերբակալել, չեմ կարող ասել:

Չգիտեմ` պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի անդամներն ովքեր են, ինչքանով է նրանց պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունն իրատեսական: Մեր փորձությունների, կորուստների գլխավոր պատճառն այն է, որ հեռացել ենք աստծուց»,- պատասխանեց նա: 

Հարցին` պարտության համար մեղավորներ կա՞ն, նա պատասխանեց` չգիտեմ, ժամանակի ընթացքում հանգամանքները կպարզվեն: 

Վերջին հարցին` Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովից ակնկալիքներ ունի, պատասխանեց` չեմ կարող ասել:

 
«Միգուցե քաղաքական նպատակներից ելնելով են Տիրան Խաչատրյանին ձերբակալել». Կարեն Ջալավյան