Համացանցում Telegram-ի տեսքով վիրուս է տարածվում


Համացանցում Telegram-ի տեսքով վիրուս է տարածվում
Հունվար 7 18:29 2025

Համացանցում տարածվում է FireScam վիրուսը՝՝ քողարկված որպես Telegram հավելված, և գողանում է Android-ի օգտատերերի անձնական տվյալները։ Այս մասին գրում է BleepingComputer-ը։

Էջը նմանակում է RuStore-ին և ներբեռնում GetAppsRu.apk հավելվածը «զոհի» սարքերում՝ պաշտպանված Android-ի անվտանգության գործիքների հայտնաբերումից:

Տեղադրվելուց հետո ծրագիրը ստանում է առկա հավելվածները սկանավորելու և սարքի պահեստ մուտք գործելու համար անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև լրացուցիչ փաթեթներ ներբեռնելու թույլտվություն: