Անչափահասը խմել է կոլխիցին տեսակի 60 դեղահաբ և մահացել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում


Անչափահասը խմել է կոլխիցին տեսակի 60 դեղահաբ և մահացել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Հունվար 7 20:24 2025

2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ, լրատվամիջոցներին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

ՔԿ-ից հայտնել են՝ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ դեղահաբեր խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է:

 Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անչափահաս անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։