Որքան էլ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, թե հատ-հատ կարդում ու ուշադրության է արժանացնում իր «հպարտ» քաղաքացիների մեկնաբանությունները, փաստերը վկայում են, որ նա մեկ-երկու անգամ է գրառումներ անում կամ «քոմենթներին» արձագանքում և այն էլ շոուներ սարքելու համար։
Իրականում կան Փաշինյանի էջը աշխատեցնողներ։ Ընդ որում, սրանք հավանաբար «պլստացել» են ժողովրդին կրթող ամուսինների՝ մասնավորապես տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ձեռքի տակից։
Համենայնդեպս նրանք շատ փնթի են աշխատոմ․
Ժամեր առաջ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ «Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից» վերատառությամբ։
Ինչպես միշտ, նա իր, այսպես կոչված, ընտրազանգվածին փորձում է «կրթել»։ Առհասարակ, ընտանիքով լծվել են ազգին կրթելուն։ Ավելի ճիշտ ժողովրդին։ Ազգ ասվածը վաղուց մեր՝ հայերի մասին չէ, քանի որ այն ավելի վեհ գաղափար է։
Ինչևէ, տեսանյութի բովանդակությունը մի կողմ՝ Փաշինյանի էջի փնթի աշխատանքը միշտ կա։ Սեղմելով խմբագրման կոճակը՝ տեսնում ենք հետևյալ վերատառությունը՝ «Պարոն Վարչապետ, ժամը 3ին սա հրապարակե՞մ»։
Փաստորեն Փաշինյանի էջն աշխատացնողը/ները smm-ի տարրական կանոններին անգամ չեն տիրապետում։ Չնայած ինչի մասին է խոսքը, երբ անգրագետ, անկիրթ, էթիկայից զուրկ մարդկանցով է շրջապատված։
Ինչպես ասում են՝ նմանը նմանին է գտնում։