«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝ էս մարդիկ ի՞նչ փարթիներ էին կազմակերպում, սեղաններ էին գցում և ի ցույց բոլորի ասում էին, թե ինչպես կարող են ուրախանալ, զվարճանալ»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ Դանիելյանի՝ այդ ընթացքում իշխանությունները սեմինարներ էին անցկացրել, որ պետք է ուրախ և զվարթ ապրեն, ոչ մի խնդիր չկա։
Նրա խոսքով, այն միտումնավոր է արվում և հասրակության ուշադրությունը սևեռվում է ստամոքսի խնդիրների վրա։
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե չպետք է քաղաքականացնել երևույթը, երբ ոստիկանությունը մսավաճառների հանապազօրյա հացը բռնագրավում են, նրանց էլ բռնության ենթարկում՝ Դանիելյանն ասաց, թե իշխանության վարած քաղաքականության արդյունքում է, որ իրենք հայտնվում են այդ վիճակում։
«Էս կամ այն խնդիրը, որ առաջանում է իրենց հետ, այդ քաղաքականության արդյունք է»,-ասաց Դանիելյանը և շարունակեց. «Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում։ Խոզոը, որ մորթում էր՝ սպանդանոցո՞ւմ էր էդ խոզը մորթում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանին կարելի է սպանդանոցից դուրս մորթել, բայց սովորական քաղաքացուն չի կարելի, հակառակ դեպքում իրենք ընտանյոք հանդերձ կհայտնվեն բանտում։
Անդրադառնալով փոխհատուցման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը՝ Դանիելյանն ասաց. «Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում՝ պետք է այդ փոխհատուցումները տաս, Ալիևը նոր չէ, որ այդ մասին ասել է, որոշներն էլ զարմացել են»։