«Սպասում ենք նրանց դրական արձագանքին»․ Փաշինյանը Բաքու գրավոր առաջարկ է ուղարկել՝ երկաթուղու բացման վերաբերյալ


«Սպասում ենք նրանց դրական արձագանքին»․ Փաշինյանը Բաքու գրավոր առաջարկ է ուղարկել՝ երկաթուղու բացման վերաբերյալ
Դեկտեմբեր 19 20:15 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանել է տարածաշրջանային հեռահաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ հարցին՝ նշելով՝ Բաքվին գրավոր առաջարկ է արել։          

«Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը»: