«Արմենպրես»-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ որքանո՞վ է բարձր գնահատում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում:
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»,- պատասխանել է Փաշինյանը: