11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»


11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 18 09:56 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ասլանյանին հեռացրեց ոչ միայն խմբակցությունից, այլ նաեւ կուսակցությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունի ՔՊ-ից «աքսորված» Հակոբ Ասլանյանը։

Նա հայտարարագրել է 1986 թվականին Երևանում ձեռք բերված բնակարան բազմաբնակարան շենքում։

Ասլանյանի բանկային ավանդները կազմել են 1 մլն դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար։

Նախորդ տարվա համեմատ Հակոբ Ասլանյանը ավելացրել է բանկային ավանդները 2 հազար դոլարով և 1 մլն դրամով։

Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները պակասել են. նախորդ տարվա՝ 2023 թվականի 1,5 մլն դրամը նվազել է 500 հազար դրամով։

2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 576 հազար դրամ, որից 825 հազարը Ասլանյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 10 մլն 751 հազար դրամը ԱԺ աշխատակազմից աշխատանքի վարձատրությունն է։

2022 թվականի համեմատ Հակոբ Ասլանյանի եկամուտներն ավելացել են գրեթե 2,5 մլն դրամով. 100 հազար դրամով ավելացել է պատգամավորի կենսաթոշակը, իսկ աշխատանքի վարձատրությունն ավելացել է 2 մլն 200 հազար դրամով։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: