Արագածոտնի մարզի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Irakanum.am–ի այս տեղեկությունը հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նշենք, որ մենք այսօր գրել էինք, որ Մարկոսյանը նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանից sms է ստացել, ու քանի որ Մարկոսյանի վերջին աշխատանքային օրն է եղել, որոշել է «մասկի» շոու կազմակերպել և այդ կերպ փորձ անել մնալ պաշտոնում, ցույց տալու համար, թե ինքը տիրապետում է իրավիճակին։ Խոսքը՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խորհրդականին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալելու տեսարանին է վերաբերում։
Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե որն էր ոստիկանապետի աշխատանքից ազատվելու դիմում գրելու պատճառն, ասաց, թե ամեն դեպքում այսօրվա իրադարձությունները կապ չունեն։