Երևանում՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան


Երևանում՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
Դեկտեմբեր 9 20:57 2024

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Հալաբյան փողոցում դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Թովմաս Եգանյանի վարած «Toyota Camry» և 52-ամյա Կարեն Գոմկցյանի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: