Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. վիրավոր կա


Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. վիրավոր կա
Դեկտեմբեր 6 23:47 2024
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Բեժանյանի վարած էլեկտրական «Kia» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էրիկ Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։