Հրդեհ է բռնկվել Ֆանարջյան փողոցի տներից մեկում. 1 հոգի հոսպիտալացվել է, 2 հրշեջ էլ՝ հոսանքահարվել


Հրդեհ է բռնկվել Ֆանարջյան փողոցի տներից մեկում. 1 հոգի հոսպիտալացվել է, 2 հրշեջ էլ՝ հոսանքահարվել
Դեկտեմբեր 6 17:46 2024

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան փողոցի տներից մեկում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 և լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ: Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլ նաև հրշեջների հետ կանխել են կրակի տարածումը, ապա հրշեջները մարել են այն:

 

Հրդեհի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում