Բախվել են «Infiniti»-ն ու «Toyota Vitz»-ը. վերջինն էլ կոտրել է պարիսպն ու բախվել ծառին. կա 3 վիրավոր


Բախվել են «Infiniti»-ն ու «Toyota Vitz»-ը. վերջինն էլ կոտրել է պարիսպն ու բախվել ծառին. կա 3 վիրավոր
Դեկտեմբեր 5 16:32 2024

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան-Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Ադամյանի վարած «Infiniti» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև նշված ավտոմեքենաները կորցրել են կառավարումը և բախվել 43-ամյա Գեղամ Վարդանյանին պատկանող Աբովյան փողոցի 31 Ա տան քարե պարսպին, փլուզել պարսպի մի մասը, իսկ «Toyota Vitz»-ն էլ բախվել է ծառին:  

 

Վթարի հետևանքով Ա. Վարդնյանը, Ա. Ադամյանն ու վերջինիս ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գոռ Վանեսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:  

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։