Երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, շտապօգնություն են կանչել, բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ Մանրամասներ՝ երեխայի մահվան դեպքից


Երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, շտապօգնություն են կանչել, բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ Մանրամասներ՝ երեխայի մահվան դեպքից
Դեկտեմբեր 2 14:00 2024

Երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, մանկապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել . Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Չեն սպասել շտապ օգնության մեքենայի ժամանմանը, սեփական մեքենայով տեղափոխել են Արաբկիր ԲԿ, որտեղ ցավոք բժիկները երեխայի կյանքը փրկել չեն կարողացել։Քանի որ կա քրեական վարույթ նախաձեռնված, դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել երեխան առողջալամկան խնդիրներ ունեցել է թե ոչ։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո որոշ հանգամքներ պարզ կլինեն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է սպանության հատկանիշներով ձեռնարկված վարույթին, Հայկ Կոստանյանը նշեց, որ ՆԳՆ-ից հայտնել են, որ նախանական տվյալներով երեխայի մարմնի վրա բռնության հետքեր առկա չեն։