Ահազանգ․ Գեղարոտի ջրվեժի տարածքում 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից 2-ն ընկել են լանջից


Ահազանգ․ Գեղարոտի ջրվեժի տարածքում 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից 2-ն ընկել են լանջից
Դեկտեմբեր 2 10:09 2024

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտի ջրվեժի տարածքում 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից 2-ն ընկել են լանջից, ունեն վնասվածքներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ 

Փրկարարները լեռնագնացների հետ համատեղ հայտնաբերել են Հ. Խ.-ին (ծնված 1998 թ.), Ա. Թ.-ին (ծնված 1998 թ.) և Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.). վերջին երկուսի մոտ առկա են եղել տարբեր աստիճանի վնասվածքներ և ցրտահարության նշաններ։

Քաղաքացիներին ձնագնացով տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց։