ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի


ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի
Նոյեմբեր 21 19:21 2024

համար պլանավորված բոլոր 171 պետական ծրագրերի մեջ դրամական արտահայտությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է հենց այս նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերից մեկի՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով՝ ինն ամիսների ճշտված պլանով նախատեսված 46.9 մլրդ դրամի փոխարեն կատարվել են 6.1 անգամ պակաս՝ շուրջ 7.7 մլրդ դրամի ծախսեր։ Ավելին, 9 ամիսներին փաստացի կատարված ծախսերը 11.8 անգամ պակաս են ճշտված պլանով այս ծրագրի իրականացման համար նախատեսված տարեկան ծախսերի պլանային մեծությունից՝ 90.2 մլրդ դրամից։ Այս պարագայում ավելի ու ավելի հիմնավոր են դառնում պետական բյուջեի միջոցների շրջանակներում առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի իրատեսականության վերաբերյալ կասկածները։

 

Որոշ ծրագրեր, որոնց կարևորությունն անհնար է թերագնահատել, կամ ընդհանրապես չեն իրականացվել, կամ դրանց կատարողականները շատ ցածր են։ Մասնավորապես, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագիրն ընդհանրապես չի իրականացվել, իսկ «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը կատարվել է ընդամենը 2.6%-ով։

 

ՀՀ պետական պարտքը 2024թ. 9 ամիսներին աճել է 5.5%-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարից։ 6.1%-ով աճել է նաև կառավարության պարտքը, որի կառուցվածքում շարունակում է աճել ներքին պարտքի տեսակարար կշիռը. այն սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է ռեկորդային 51.8%-ի։ Դա անխուսափելիորեն կհանգեցնի պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքն արտաքին պարտքից անհամեմատ ավելի «թանկ» է։

 

Զուգահեռաբար պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը զգալիորեն թուլացել է, ինչի պատճառով նաև դանդաղել է տնտեսական աճը։ Այսպես, 2024թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6.6%՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 11.8%-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6.4% է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3%-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում նախնական տվյալների համաձայն` 5.2% է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.4%-ի դիմաց։ Այս դանդաղումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդ արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը մոտ ապագայում ամբողջությամբ կչեզոքանա, և տնտեսության զարգացումը կհենվի միայն աճի պոտենցիալի վրա։ Իսկ այդ պարագայում պետությունից ակնկալվում է տնտեսությանն «օգնելուն» միտված արդյունավետ միջոցառումների իրականացում, մինչդեռ ներկայումս դրանք տեսանելի չեն։

 

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով