53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ կուրսանտ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթեց Մոնղոլիայի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունը, որին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի 21 երկրից: