Այսօր «դուխովների» խորհրդարանում տեղի ունեցավ հերթական վասալային ակտը, կոլաբորացիոնիստների ծիսակարգը


Այսօր «դուխովների» խորհրդարանում տեղի ունեցավ հերթական վասալային ակտը, կոլաբորացիոնիստների ծիսակարգը
Նոյեմբեր 12 18:44 2024

Ինչպես եւ սպասելի էր, քիչ առաջ Հայաստանի խորհրդարանի իշխանական զանգվածը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկում կազմակերպելու եւ հայ ռազմագերիներին ազատելու կոչով միջազգային ակտորներին դիմելու առաջարկը։ Ընդդիմադիր խմբակցության այս առաջարկը, որը հիմնված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, միջազգային քրեական դատարանի կանոնադրության վրա մերժվեց ու աշխարհում կա եւս երկու խորհրդարան, որը տեղում կմերժեր «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Դրանք, բնականաբար, Ադրբեջանի եւ Թուրքիայի Միլի-մեջլիսներն են, գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Որովհետեւ, այս օրերին, երբ Բաքվում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայի COP-29 համաժողովը, Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ տրաքացնում են ամբիոնները՝ կոչ անելով աշխարհի լիդերներին բոյկոտել ադրբեջանական բռնապետական ռեժիմն ու չգնալ Բաքու՝ մինչեւ ալիեւյան բռնապետությունը չազատի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիներին։ Համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ բնապահպաններ ու արվեստագետներ կոչ են անում թքել Ալիեւի վրա ու չգնալ Բաքու, քանզի ցեղասպան այդ ռեժիմը հրաժարվում է կատարել միջազգային իրավունքի պահանջները։ 

Թվում էր, եթե էս իշխանությունը մի քիչ, գոնե 20-ին մոտ IQ ունենար ու էդքան չվախենար Ալիեւից, «Պատիվ ունեմ»-ի առաջարկը զացեպկա պիտի լիներ սրանց համար՝ հրապարակային քննարկման դաշտ բերելու նոյեմբերի 9-ի բռնաբարված համաձայնագրի 8-րդ կետը, որը իմպերատիվ պահանջում է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց եւ որի վրա Ալիեւը թքել ու շպրտել է մի կողմ, հրապարակային քննարկման դաշտ բերեր այս օրերին եվրոպական խորհրդարաններում հնչող թեզերը՝ Բաքվի բռնապետության մասին ու ռազմագերիների ազատ արձակումը ձեւակերպեր որպես նախապայման՝ Բաքու գնալու համար։ 

Բայց ոչ՝ սրանք էնքան են վախենում Ալիեւից, որ չեն կարող սեփական «ազատ», «հպարտ», «ինքնիշխան» խորհրդարանում քննարկել սեփական հայրենակիցների հարցը։

Սա արդեն անգամ ստոկհոլմյան սինդրոմ չի, ոչ էլ սադոմազոխիստական կախվածություն քեզ ջնջխողից։ Սա շարքային կոլաբորացիոնիզմ է, երբ իշխանության է օտար շահեր սպասարկող մի կուտոկ, որին գցել են Բաքվի բլենդերի տակ ու քամում են Հայաստանի ինքնիշխանությունը։ 

Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտոնական տեսակետը ծրտող «Baku.tv»-ն հայտարարեց, որ եթե COP 29-ի շրջանակներում Հայաստանը չգա Բաքու եւ հրաժարվի կատարել Բաքվի պահանջերը, ապա Հայաստանի գոյությունն ընդհանրապես կդրվի հարցականի տակ։

Իհարկե, Հայաստանի գոյությունը մեծ հարցականի տակ արդեն դրվել է 2018-ից ու պետականության վերջին արարը կարծես թե մոտենում է։

Եւ այսօր «դուխովների» խորհրդարանում տեղի ունեցավ հերթական վասալային ակտը, որին պակասում էր միայն իշխող խմբակցության համատեղ՝ «Ջու-ջու-ջուջալարեմը», որպես ալիեւյան ռեժիմին հավատարմության խմբակային ակտ ու սեփական պետությունը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը հերթական անգամ տրյապկա սարքելու կոլաբորացիոնիստների ծիսակարգ»։