Արսեն Թորոսյանը Հայաստանում «ժողովրդավարություն» հաստատումից հետո անցել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության» հաստատմանը: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Արսեն Թորոսյանին խիստ զարմացրել է, ինչպես կարող է ԱՄՆ-ում գործող Հայ Դատի գրասենյակը քննադատել ԱՄՆ նախագահին ու չհայտնվել ճաղերի ետևում, կազմակերպությունն էլ շարունակի գործել:
Իսկ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն ու նրա ղեկավար Արամ Համբարյանը հռչակվել են «ռուսի շպիոններ» բացառապես նրա համար, որ մինչև վերջին պահը իրենց ամբողջ ազդեցութունն օգտագործում են, որ այսօր սպասվելիք պայմանավորվածությունները հնարավորինս քիչ վնասեն մեր ազգային շահերին ու թիրախային քննադատում են ԱՄՆ գործող իշխանութնուններին ոչ թե խնդիրը լուծելու իրական ջանքերի համար, այլ դրա իմիտացիայի համար, որի գինը վճարելու ենք բացառապես հայերս:
Այս ամենի համար ԱՄՆ Հայ Դատի ցանցը և նրա ղեկավարը ՀՀ-ում իշխող ուժի կողմից հռչակվեցին ոչ ավել ոչ պակաս «ռուսի շպիոններ»»,-գրել է Վարդանյանը: