Վերջերս կայացած «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հաղթող ճանաչվեց «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։
Ըստ Barca Universal-ի՝ Մեսսին քվեարկությունում առաջին տեղը նշել է Յամալին, ինչը դժվար թե որևէ մեկին զարմացնի։
Արգենտինացու վարկանիշում երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պաու Կուբարսին: Լիոնելի ցուցակում երրորդը նրա հայրենակից Ալեխանդրո Գարնաչոն էր, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:
Լուկա Մոդրիչի լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝ Յամալ, Գյուլեր և Ժոաու Նևեշ, իսկ Կարիմ Բենզեմայի տարբերակը՝ Յամալ, Գյուլեր, Գարնաչո։