ՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ին


ՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ին
Նոյեմբեր 8 11:28 2024

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ նշել է, թե ում գլխավորությամբ է Հայաստանի ընտրանին մասնակցելու առաջիկա երկու հանդիպումներին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Նոյեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականը կգլխավորի մարզչական շտաբը՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո կնշանակվի նոր գլխավոր մարզիչ։ Գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներեր, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք։ Շատ տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք հիմա բանակցում, բայց այս պահին որևէ պարզաբանում չեմ տա այդ առումով, քանի որ դա կարող է վնասել բանակցային գործընթացին»,- հարցազրույցի ժամանակ նշեց ՀՖՖ նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից։ Մեր ընտրանին առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում, նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։