Էդ հարկային տեռորն է, բա էդ տեռորը պոզով-պոչով չի լինում. Թադևոս Ավետիսյանը՝ Ռուստամ Բադասյանին


Էդ հարկային տեռորն է, բա էդ տեռորը պոզով-պոչով չի լինում. Թադևոս Ավետիսյանը՝ Ռուստամ Բադասյանին
Նոյեմբեր 4 11:53 2024

«Հասել եք մի կետի, որ առանց վարչարարության, շահագործման և գերշահագործման  հնարավոր չի լինում հարկերը հավաքել, այն մեր հանրությունը և գործարարները շատ լավ գիտեն»,-ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը հիշատակեց ավտոներկորղների օրինակը՝ որպես հարկային տեռոր։

«Բազմաթիվ են ավտոներկրողների դեպքերը, երբ հարկային տեսուչը մարդկանց ցուցումով, ավտոներկրողին ասում է՝ այսքան վերադարձից հրաժարվի, այսքանը քեզ վերադարձնենք»,- ասաց Ավետիսյանըև, տեղեկացնելով, որ իրեն տասնյակ ավտոներկորղներ են հրապարակայնորեն այդ հարցը բարձրացնում, հավելեց.

«Եթե այն համատարած է, դա ի՞նչ է, վարչարարությո՞ւն է, թե ի՞նչ... Այն տեռոր է, ասում եք տեռորի օրինակ բերեք՝ բերում եմ։ Եթե մարդուն կանչում են քննիչի կամ հարկային տեսուչի կաբիներ և ասում են, որ պետական բյուջեից քեզ հասանելիքի 40-60 %-ից հերաժարվի, մնացածը հետ տանք... Էդ հարկային տեռորն է, բա տեռորն էլ պոզով-պոչով չի լինում, պարո՛ն Բադասյան»,- ասաց Ավետիսյանը

Պատգամավորը նաև հայտնեց, որ հարկային բեռը տեղափոխում են փոքր և միջին ձեռներեցների վրա։

«Հաջորդ տարի 50%-ով բարձրանում է գույքահարկի բեռը։
Հարկային բեռն ավելանում է հիմնականում փոքր և միջին բիզնեսի համար, հարկային տեռորի դրսևորումներն էլի նույն ուղղությունն ունեն, իսկ որոշ արտոնյալներ,այդ թվում նաև ձեր սրտի օլիգարխներն անխոչընդոտ, օգտվելով հարկային մի շարք հնարավորություններից՝ օրենքով և անօրեն, հարստանում են և հարստացնում չգիտեմ ում»,- ասաց Ավետիսյանը։

Բադասյանը հայտնեց, թե այդ օրինակը իրականությանը չի համապատասխանում, քանի որ ավտոներկրման բիզնեսը սկսեց տուժել այն ժամանակ, երբ ՌԴ-ում ընդունեցին մեքենաների ուտիլիզացիոն հարկատեսակը։