ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվն ավելացել է


ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվն ավելացել է
Հոկտեմբեր 28 15:34 2024

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը 2 շաբաթում ավելացել է 202-ով։

Այս մասին են վկայում ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալները, որոնք Ազգային ժողովում ներկայացրեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Քաղաքացիության համար այս պահին դիմել է շուրջ 5,600 անձ, որնցից քաղաքացիություն է շնորհվել 3,611-ին։ Այս թիվը աճի միտում ունի` հաշվի առնելով կառավարության կողմից վարվող քաղաքացիությունը»,– ասաց Սարգսյանը։

Նա ասել է, որ ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 113 հազար 635 անձ, իսկ հաշվառվել են 99, 091-ը։