Հայաստանի Հանրապետություն ներ է մուծվում և պատրաստի ապրանք, և բաղադրիչներ, որոնք որ հետո հավելյալ արժեքի արդյունքում ստեղծվում են ՀՀ-ում:
ՀՀ-ն առավել է շահում: Պրոտեկցիոն քաղաքականությունը, որ ավելի ուշադիր լինենք, ավելի արագ պետք է լինի, որովհետև այդ դեպքերում, երբ որ ուշացումներ են լինում, արտադրողները, որոնք որ նյութեր են ներկրում, բավականին նեղ վիճակում են հայտնվում: Կուզենամ, որ դրան ուշադրություն դարձնեք: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ՊԵԿ փոխնախագահին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանն արձագանքեց. «ԵԱՏՄ անդամ լինելով մաքսատուրքերը և դրույքաչափերը սահմանվում են 5 երկրի համար:
Այդ առումով պրոտեկցիոնիզմին ուղղված քաղաքականությունը որոշ չափով միայն մեր տիրույթում չէ, սակայն, մյուս կողմից հարկերը՝ ուղղակի, անուղղակի, որոնք մեր ազգային օրենսդրության շրջանակներում են, բնականաբար, սահմանվում են համապատասխան արտոնություններ և համապատասխան պարզեցումներ»:
Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց, որ խոսքը դրա մասին չէ:
«Փոքր և միջին ձեռներեցները տարբեր նյութեր են ներկրում, որով հավելյալ արժեք են ստեղծում: Լինում են այնպես, որ ուշանում են, օրեր են տևում, մինչև այդ նյութը հասնում է իրենց արտադրություն:
Ուղղակի խնդրում եմ՝ առաջին հերթին հումքային նյութերին ուշադրություն դարձրեք»,- ասել է Սուքիասյանը: