ՀՀ Վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստին հանդես եմ եկել զեկույցով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նա նաեւ նշել է. «Ներկայացրել եմ ութ ուղղություններով՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, ռոբոտաշինություն և ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկա/կիսահաղորդիչներ, քվանտային տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ, ինչպես նաև կրթության, գիտության և արդյունաբերության աշխատանքային խմբերի գործունեությունը։
Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 70 գիտնականներ, ձեռներեցներ, ինժեներներ մեկտեղել են ջանքերը նշված հինգ ուղղություններով մշակելու և կառավարությանը ներկայացնելու առաջարկներ՝ նպատակ ունենալով օգնել նշված ուղղություններով արդյունաբերության զարգացմանը»: