SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից և հայտնել, որ Աշտարակի էլեկտրական ենթակայաններից մեկում աշխատանքներ կատարելիս «Լուսաջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների նստատեղի, զույգ ստորին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 70 տոկոս մարմնի մակերեսով ծայրահեղ ծանր, այրվածքային շոկ» ախտորոշմամբ որդու ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 77-ամյա Հակոբ Գ․-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։00-ի սահմաններում, Հակոբ Գ․-ն Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի վերջնամասում գտնվող ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքից առաջացած այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: