Վեդիի ավագ դպրոցից ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ահազանգողը 10 տարեկան երեխա է եղել


Վեդիի ավագ դպրոցից ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ահազանգողը 10 տարեկան երեխա է եղել
Հոկտեմբեր 10 21:01 2024

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի ավագ դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել։

Ժամանել են Արարատի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Տեղում պարզվել է, որ հրդեհի նշաններ չկան, իսկ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են ահազանգ տվողին, ով 10-ամյա տղա է: