ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնի է դարձել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչի անունը։ Նա ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանն է, որին սպառնում է ազատազրկում մինչև 6 տարի ժամկետով։ Պարզվում է՝ Ծատուրյանը նաև Ֆիզիկայի 7, 8, 9 խնդիրների ժողովածուի հեղինակն է և մեծ ճանաչում է վայելում կրթական ոլորտում։
Մեր տեղեկություններով այսօր դատախազությունը կալանքի սանկցիա կտա նրան և դատարանը կբավարարի և այսօր նա կկալանավորվի որի համար կան, բոլոր փաստերը։
Նշենք, որ քննիչներն արդեն իսկ դեպքի վայրում իրականացրել են քննչական գործողություններ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ իրավապահները ներխուժել են դպրոց և 9-րդ դասարանում դաս անցկացնելու ժամանակ գետնին տապալելով բերման են ենթարկել ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ ձեռնաշղթաներ հագցնելով։