Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 տուժածի վիճակը կայուն ծանր է, մեկինը՝ միջին ծանրության, իսկ մյուսինը՝ ծանր անկայուն, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարությունից նշեցին, որ տուժածների թվում կա նաև անչափաս, որի վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին` ժամը 14:56-ին, «ԳԱԶել» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս էր եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորակը, որի հետևանքով 44-ամյա և 52-ամյա ուղևորները տեղում մահացել էին, իսկ վարորդը և վեց ուղևոր՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: