Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ


Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ
Հոկտեմբեր 9 20:53 2024

 

Դպրոցներում երեխաների առեղծվածային մահվան դեպքերը շարունակում են խիստ մտահոգությունների տեղիք տալ։ Ինչ հանգամանքներում են երեխաները մահանում․ եթե, ըստ ծնողների, չունեն որեւէ առողջական խնդիր, գրում է ArmLur-ը:

 

Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոլեյբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:

Մահացածը 15-ամյա Դավիթն է:

Դեպքի առթիվ կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիները։

ArmLur.am-ը կատարվածի մասին զրուցել է դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանի հետ, ով արդեն իսկ հարցաքննվել է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։