Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան սպանել է հարազատ մորաքրոջ որդուն, հափշտակել ոսկյա շղթան


Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան սպանել է հարազատ մորաքրոջ որդուն, հափշտակել ոսկյա շղթան
Հոկտեմբեր 9 12:49 2024

Հոկտեմբերի 8-ին Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժամը 19։35-ին մայրը հայտնաբերել է որդու՝ Ա. Ն․-ի դիակը, որի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել։

Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 15։00-ին նշված տան ննջասենյակում Գ. Հ-․ն մուրճով մի քանի անգամ հարվածել է Ա. Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է, հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի։

Տեղեկությունների համաձայն՝ Գ. Հ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը հայտնաբերվել է տան նկուղում։

Պարզվել է՝ Գ. Հ․-ն մուրճով սպանել է հարազատ մորաքրոջ որդուն, հափշտակել է ոսկյա շղթան և վաճառել, իսկ գումարի մի մասով կատարել է գնումներ։