Կաթողիկոսը դիմեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ կիրառել գերեվարված հայորդիներին ազատ արձակելու համար


Կաթողիկոսը դիմեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ կիրառել գերեվարված հայորդիներին ազատ արձակելու համար
Սեպտեմբեր 28 23:37 2024

«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների ու աղետալի աղետներից ու վշտագին կորուստներից վեր հառնումի հրամայականի առջև»,-Մյուռոնօրհնության կարգի ժամանակ իր ելույթում ասաց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց.

«Մենք հավատում ենք, որ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ։ Հավատում ենք, որ մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքնը, արդարություն ու իրավունքի գերակայություն հաստատելու ձգտումը։ Մյուռոնօրհության այս նվիրական արարողությունը պատհեռ առիթ ունենալով՝ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր եկեղեցիներին, ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական ու դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն ՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորւթյունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է՝ համախմբվել»։

Նշենք, որ Մայր աթոռում Մյուռոնօրհնության արարողությանը ներկա են նաև Արցախի նախկին պետնախարար, Բաքցում անազատության մեջ պահվոց գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի որդին, ընտանիքի այլ անդամներ, գործընկեր ու ընկեր Նուբար Աֆեյանը։