Մեր պայքարը բիզնեսմեններից եկեղեցին ազատագրելն է, եկեղեցին ու պետությունը չհանձնելն է. ՔՊ-ական պատգամավոր


Մեր պայքարը բիզնեսմեններից եկեղեցին ազատագրելն է, եկեղեցին ու պետությունը չհանձնելն է. ՔՊ-ական պատգամավոր
Հունիս 18 13:28 2025

Եկեղեցին բիզնեսի վերածած Կտրիճ Ներսիսյանն ու իր բիզնես գործընկերները խոսում են եկեղեցուց ու ժողովրդի կողքին լինելու մասին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

«Տիկին Գալստյան, մեր պայքարը եկեղեցու դեմ չէ, մեր պայքարը հավատքի դեմ չէ, մեր պայքարը բիզնեսմեններից եկեղեցին ազատագրելն է, մեր պայքարը հավատքը պղծումից ազատագրելն է, մեր պայքարը այդ վաշխառու տեսակից հայ  եկեղեցին ժողովրդին վերադարձնելն է, մեր պայքարը պետությունն ու եկեղեցին չհանձնելն է։ Իսկ այն, որ Կտրիճ Ներսիսյանը հավակնում է դառնալ հայ իրականության մեջ երկրորդ Սարգիս Գետադարձը, ապացուցում է աշխարհաքաղաքական այն հասցեն, որտեղից գալիս են իր և իր բիզնես գործընկերների աջակցության ճիչերը»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ ասաց պատգամավորը: