Մենք քննարկում ենք մի իշխանության կողմից ներկայացված բյուջեի հաշվետվություն, որը հետևողականորեն և ողջ ծավալոլ ձգտում է լիակատար դիկտատուրահի՝ հիմնված թշնամու օրակարգը սպասարկելու սեփական հայրենակիցների արժանապատվությունը ստորացնելու նսեմացնելու և որ ամենածանրն է՝ նրանց ապագան ոչնչացնելու սկզբունքի վրա։ Այս մասին ԱԺ-ում 2024 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ քարոզում էր արժեքներ, էսօր անգամ փոքր բողոքի ակցիան վերածում է ոստիկանական բիրտ ուժի կիրառման, քիչ մռութ ջարդելու գործընթացի՝ դա զուգորդելով կեղծ հիմնավորումներով, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելով, քաղաքական հալածանքների ենթարկելով, որ ամենածանրն է՝ ազգային ինքնությունը պահպանող արժեքներին հարվածներ հասցնելով։ Սա մի իշխանություն է, որ լիրակատար բռնատիրության հաստատման ճանապարհին մեևրժում է ամեն ինչ՝ Հայոց պատմությունից սկսած՝ ավարտված տարրական արժեքային համակարգեր։ Սա մի իշխանություն է, որ այս ամբիոնից հրապարակային ստել, կեղծել ու մեղադրել հայ մարդուն որ պաշտպանում է ազգային արժեքները։ Սա մի իշխանություն է, որը ազգյին անվտանգություն անվան տակ հասկանում է բացառապես սեփական իշխանությունը պահելու և վերարտադրելու ձգտումը, սա մի իշխանություն է որ թշնամու հետ միասին իրականացնում է հայ մարդու հետապնդում»։
Նա հարց ուղղեց ՔՊ-ականներին. «Ձեր պատկերացրած Հայաստանում ովքե՞ր պետք է ապրեն, միայն դո՞ւք, միայն այն մարդիկ ովքեր հլու հնազանդ ենթարկվում են ձեր դիկտատուրայի՞ն, թշնամինե՞րը, ովքեր։ «Հայ ժողովուրդ» ասվածը ձեր համար վերածվել է սեփական իշխանությունը պահող մարդկանց համախմբի և եթե այդ մարդիկ դեմ են ձեզ՝ այդ մարդիկ «հայ ժողովուրդ» չեն, այս ամբիոնից դա է քարոզվում՝ ով այս իշխանությանը քննադատում է, իշխանութանը դեմ է՝ հայ ժողովրդի մաս չէ, սա է ձեր ամբողջ բանաձևումը։ և երբ SMS-ներոց հրահանգ եք ստանում, թե հելեք սրան կամ նրան հայհոյեք, այս կամ այն արժեքին կպեք՝ առանց հաշիվ տալու, որ դա բումերանգի էֆեկտ է ունենալու, բայց դրա արդյունքում տուժում է մեր պետությունը»։
Նա նաև անդրադարձավ քննադատություններին՝ թե օտարերկրյա քաղաքացիներ անդամագրվում են ՀՅԴ-ին և հարց ուղղեց. «Բա դուք ո՞ւմ եք անդամագրվել՝ մուսաֆաթի՞ն, երիտթուրքերի՞ն, ո՞ւմ»։