«Պապիկի սբխեչի օրը տանեցիները զբաղված են եղել, երեխան դուրս է եկել սեփական տան մուտքից, վազել դեպի փողոց և ընկել մեքենայի տակ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընտանիքի հարևաններից մեկը։ Նա մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ 3-ամյա երեխային կհուղարկավորեն վաղը։ «Երկու օր է՝ սթրեսից չեմ կարողանում դուրս գալ, շատ ցավալի է»,- եզրափակեց հարևանուհին։ Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։ Նշենք նաև, որ վթարից հետո վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Լրահոս
Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է
15
Մարտ,
2025 23:49
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին
15
Մարտ,
2025 23:38
«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն»․ Գառնիկ Դանիելյան
15
Մարտ,
2025 22:57
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեց ...